Արցախի ԱԳՆ-ն` Նյու Ջերսի նահանգի կողմից ԱՀ ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչման մասին
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության բաղադրիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը հունիսի 30-ին ճանաչել է Արցախի անկախությունը: Նյու Ջերսիի նահանգի սենատը միաձայն ընդունել է համար 71 բանաձևը։ Սենատն Արցախը ճանաչելուց բացի դատապարտել է Թուրքիային ու Ադրբեջանին Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար և վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նյու Ջերսին Արցախի անկախությանը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը վաղը Մոսկվայում կհանդիպեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտ...
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Դումանյանը` Փաշինյանի կողմից իր վրա բարկանալու մասին. ՀԺ
Ծանրամարտի՝ տղամարդկանց եւ կանանց հավաքական թիմերի մարզումներն ապահովելու համար մեկ հարթակն ու 20 ծանրաձողերը մեկ շաբաթվ...
Զանգեզուրյան միջանցքը Նախիջևանի էքսկլավը կապելու է Ադրբեջանի հետ և ծառայելու է առևտրային կապերին. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերով՝ հաղորդակցությունների վերականգնումը «շահավետ իրավիճակ է ամբողջ տարածաշրջ...