
Արսեն Թորոսյանը չի մնա կառավարությունում․ 24News

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, որը նաև զբաղեցնում էր «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակի 10-րդ համարը, գործադիրում չի շարունակի իր աշխատանքը, այլ կվերցնի մանդատը ու կտեղափոխվի խորհրդարան: Այս մասին 24News-ին հայտնել է իշխող կուսակցության լրատվամիջոցի աղբյուրը:
Իսկ թե խորհրդարանում Թորոսյանը կստանա՞ պաշտոն, թե՞ կլինի «շարքային պատգամավոր», դեռ հայտնի չէ: Հարցին, թե հնարավո՞ր է, որ նա դառնա խմբակցության ղեկավար, զրուցակիցը նշել է, որ այդ պաշտոնի համար Նիկոլ Փաշինյանն «այլ ֆավորիտ» ունի:
Հիշեցնենք, որ մամուլը գրում է, որ վերջին օրերին լարվել են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի փոխհարաբերությունները: Պատճառն այն է, որ Թորոսյանը շատ է միջամտում կառավարության որոշումներին, որն այդքան էլ դուր չի գալիս Փաշինյանին, ու դա դարձել է պատճառ, որ «Փաշինյանը Թորոսյանի հետ չշփվի»։