Ալեն Դելոնը մտադիր է վերադառնալ մեծ էկրան

Հայտնի ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը մտադիր է վերադառնալ մեծ էկրան։ Այս մասին նա հայտարարել է France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 
    «Հույս ունեմ կրկին վերադառնալ էկրան։ Հնարավոր է, որ դա լինի իմ վերջին ֆիլմը։ Եվ այն պետք է հրաշալի լինի»,- նշել է դերասանը: 
    Դելոնը հավելել է, որ կցանկանար աշխատել «ականավոր ռեժիսորի, օրինակ՝ Լիզա Ազուելոսի» հետ: 
    «Հետո ես կկարողանամ հեռանալ, այլևս անելիք չեմ ունենա»,- ընդգծել է դերասանը: 
    2019 թվականի մայիսին Դելոնն արժանացել է Կաննի 72-րդ կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղին»: Ինչպես հայտնել է նրա դուստրը՝ Անուշկան, նույն թվականի հունիսին նա ինսուլտ է տարել, որից հետո բուժում է ստացել Շվեյցարիայում։ 
    85-ամյա դերասանը նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։ Հայտի են նրա «Թեժ արևի վրա», «Ռոկկոն և իր եղբայրները», «Լողավազան» ֆիլմերը։

Քաղաքականություն