25 տարվա ծառայությունս ջուրը գցեցին, ասացին՝ Մեղրիում մնալդ նպատակահարմար չէ. զորամասի արդեն նախկին հրամանատար. NEWS
Ես զինվորական եմ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Նախարարությունը պատճառների մասին չէր հայտնել, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելու համար։
Արգամ Գեւորգյանն ասաց, որ սեփական զեկուցագրի համաձայն զորացրվել է։
Նախկին հրամանատարը պատմեց, թե ինչն է իրականում հանգեցրել այսպիսի իրավիճակի. «Վերադասն ինձ տեղեկացրել է, որ ես ծառայությունից դուրս եմ գալիս, ասացին՝ նպատակահարմար չէ Մեղրիում մնալդ։ Ես էլ զեկուցագիր եմ գրել եւ զորացրվել։ Իրենք են ուզեցել աշխատանքից ազատել, ես ինքնակամ եմ դուրս եկել»։
Գեւորգյանը պնդեց, որ ինքը քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, խնդիրն այլ տեղում է. «Կապավոր Լուսինե Մկրտչյանն ինձնից ենթասպայի հաստիք է խնդրել գաղտնի ձեւով, որ ուրիշին հանեմ, իրեն նշանակեմ, ես ասել եմ՝ ինչպե՞ս կարող եմ ուրիշին հանել, քեզ նշանակել, հաջորդ անգամ նման հարցով չգաս։ Դրանից հետո սկսել է անընդհատ թեժ գիծ զանգել, հրամանատարի անունից զանգում էին վերադասին, բողոքում, զանգում էին Պաշտպանության նախարարություն, ամեն բառը ճոխացրած ներկայացնում, թե վատ բաներ եմ ասում իշխանության հասցեին»։
Արգամ Գեւորգյանի պնդմամբ՝ այս գործընթացի պատճառներից է նաեւ այն, որ ինքը Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընկերն է։
Գեւորգյանն անդրադարձավ նաեւ իր նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը.
«Սկսվեց ծառայողական քննություն, իմ պաշտոնավարումը կասեցվեց, 80-100 մարդու հարցաքննության արդյունքում պարզվեց, որ ես անմեղ եմ։ Հունիսի 29-ի հրամանով ինձ նորից վերականգնեցին իմ պաշտոնում։ Առաջին օրը գնում եմ աշխատանքի, այդ աղջիկը նորից զանգում ու բողոքում է, որ եկել է, ես չեմ ուզում նրա հետ ծառայել, երեկոյան Գլխավոր շտաբից տեղեկացնում են, որ ինձ շտապ կանչում են Երեւան։ Նախարարությունում նորից տեղեկացնում են, որ նորից մինչեւ հուլիսի 5–ը կասեցված են նրա լիազորությունները, այդ աղջիկը նորից բողոքում է»։
Արգամ Գեւորգյանը պատմեց, որ 2 պատերազմ է անցել, վիրավորվել է, սակայն հայրենիքի հանդեպ իր պարտքը միշտ կիսատ է համարել ու շարունակել ծառայությունը. «Ես նրանց ապացուցել եմ, որ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվում, ես զինվորական եմ։ Ես 2 պատերազմով անցել եմ, զինվորի կողքին եմ եղել։ Այն հրամանատարները, որոնք փախչել են մարտի դաշտից, հիմա պաշտոնի առաջխաղացում են ունենում. իմ 24-25 տարվա ծառայությունը ջուրն են գցում։ Մաքուր ծառայել եմ իմ ազգին ու հայրենիքին, կռվել եմ, իմ խնդիրն էլ կատարել եմ»։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ եմ անում սոցցանցերի էջերից հեռացնել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները. ՄԻՊ-ը` արցախցիներին
Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենա...
Հայտնի է թե քանի մարդ է եղել Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին. Իրազեկ քաղաքացիների միավորում
Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 19:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփի...
ԿԸՀ–ն ամփոփում է քվեարկության արդյունքները (թարմացվող)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օնլայն ռեժիմով ամփոփում է քվեարկության արդյունքները։ Ժամը 23.17-ի դրությամբ պատկերը հե...
Վաղարշակ Հարությունյանին փոխարինողների անուններ են շրջանառվում․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական վերնախավում այս օրերին քննարկվում է ապագա ձեւավորվող կառավարության կազմը, ըստ որոշ տեղե...