Տարաձայնություններ են եղել գեիների կարգավիճակի վերաբերյալ, Բաքուն և Երևանը պետք է այս խնդիրը լուծեն իրենց մեջ. ԿԽՄԿ տնօրեն

«Գերիների վերադարձի հարցում առաջընթաց է գրանցվել, նրանք վերադառնում են իրենց տները: Միևնույն ժամանակ, դեռ կան տարակարծություններ ձերբակալվածներից մի քանիսի վերաբերյալ՝ արդյո՞ք նրանք ռազմագերիներ են համարվում, ի՞նչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են վերադառնալ: Մենք շարունակում ենք անդրադառնալ այս խնդիրներին»:

Այս մասին Izvestia-ի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուրերը: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

 

Նա նշել է, որ Կարմիր խաչն ուղղակի մուտք ունի ձերբակալվածների մոտ:

«Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրեց, որ հայկական կողմի հետ տարաձայնություններ են եղել (կալանավորվածների) կարգավիճակի վերաբերյալ: Բաքուն և Երևանը պետք է այս խնդիրը լուծեն իրենց մեջ: Մենք կարող ենք կիսել մեր փորձը, կարող ենք ինչ-որ բան խորհուրդ տալ, բայց համապատասխան կառավարությունները պետք է իրենք որոշեն և վերջնական գնահատեն կարգավիճակը: Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ: Եվ հուսով եմ, որ ապագայում հնարավոր կլինի խնդրի լուծում գտնել բոլոր կալանավորվածների մասով, որոնք գտնվում են Հայաստանում և Ադրբեջանում»,- նշել է Մաուրերը՝ պատասխանելով որպես դիվերսանտ ռազմագերիների կարգավիճակի մասին հարցին:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ պայմաններում են պահվում ձերբակալված անձինք Ադրբեջանում՝ ԿԽՄԿ-ն հայտարարել է, որ իրենք դրան հանրային գնահատական չեն տալիս։

 

«Մենք ուղիղ հասանելիություն ունենք, այցելում ենք՝ գնահատելու համար մարդկանց պահման պայմանները, սակայն, ինչպես գիտեք, դա կոնֆիդենցիալ գործընթաց է ԿԽՄԿ-ի համար։ Մենք համագործակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների իշխանությունների հետ՝ մեր դիտարկումներն անելու համար։ Դեռ ավելին ասել չեմ կարող»,- նշել է նա։