Հասարակություն

«Որոշ դատավորներ հաջողացնում են նույնիսկ պետական միջոցներ մսխել». Դանիել Իոաննիսյան

«Որոշ դատավորներ հաջողացնում են նույնիսկ պետական միջոցներ մսխել». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊՎԾ-ն դատական դեպարտամենտում լրջագույն աշխատանք է իրականացրել ու մի շարք հանցագործություններ է գտել: Պետական միջոցների մսխմանը, պարզվում է, մասնակցել են նաև երկու դատավորնոր: 
    Եթե նախկինում մենք համարում էինք, որ Հայաստանում շատ դատավորներ կաշառակեր են ու քաղաքական պատվերով «արդարադատություն» իրականացնողներ, ապա այժմ մենք իմացանք, որ որոշ դատավորներ հաջողացնում են նույնիսկ պետական միջոցներ մսխել: 
    Դատական համակարգը պետք է վեթինգի միջոցով խելքի բերվի: Հայաստանը պետք է ձերբազատվի բոլոր այն դատավորներից, որոնք արդարադատության փոխարեն պատվերով կամ կաշառքով որոշումներ են կայացրել և, իհարկե, որոնք պետական միջոցներ են մսխել»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250