Վաղարշակ Հարությունյանին փոխարինողների անուններ են շրջանառվում․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․
«Իշխանական վերնախավում այս օրերին քննարկվում է ապագա ձեւավորվող կառավարության կազմը, ըստ որոշ տեղեկությունների Վաղարշակ Հարությունյանը հրաժեշտ կտա Պաշտպանության նախարարի պաշտոնին: Այս պահի դրությամբ նրա փոխարեն Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի վրա, ով այդ պաշտոնին նշանակվել է այս տարվա ապրիլի 7-ին՝ ազատվելով վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Նա մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։ 2018-ի դեկտեմբերի 18-ին Արշակ Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ըստ որոշ լուրերի՝ վարձահատույց լինելով Կարապետյանին Մարտի 1-ի գործով, Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար:
Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ապա նրան չի բացառվում Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակեն: Ի դեպ, վերջին շրջանում ակտիվ լուրեր են տարածվում նաեւ, որ Պնախարարի պաշտոնում հնարավոր է նշանակվի Արցախի ՊԲ նախկի հրամանատար Սամվել Բաբայանը, բայց Նիկոլ Փաշինյանը հավանաբար չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ռազմավարական գործընկերների համար առանցքային նշանակություն ունեցող պաշտոնում նշանակել մեկին, ով Ռուսաստանի համար «պերսոնա նոն գրադա» է հայտարարված»:
Նմանատիպ հոդվածներ
Կոչ եմ անում սոցցանցերի էջերից հեռացնել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները. ՄԻՊ-ը` արցախցիներին
Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենա...
Հայտնի է թե քանի մարդ է եղել Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին. Իրազեկ քաղաքացիների միավորում
Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 19:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփի...
ԿԸՀ–ն ամփոփում է քվեարկության արդյունքները (թարմացվող)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օնլայն ռեժիմով ամփոփում է քվեարկության արդյունքները։ Ժամը 23.17-ի դրությամբ պատկերը հե...
25 տարվա ծառայությունս ջուրը գցեցին, ասացին՝ Մեղրիում մնալդ նպատակահարմար չէ. զորամասի արդեն նախկին հրամանատար. NEWS
Ես զինվորական եմ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Գեւորգյանը։ Հիշեցնենք...