ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ում եղել են մարդիկ, որոնք ղեկավարին «շաքարակալած» սուտ են մատուցել. Զոհրաբյանը` ԲՀԿ-ից դուրս գալու մասին
Ես շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին, որ ինձ քաղաքական ասպարեզ բերեց և հնարավորություն տվեց, որ կայանամ որպես քաղաքական գործից, բայց, այո, խմբակցությունում եղել են մարդիկ, որոնք հստակ աշխատել են իմ և Գևորգ Պետրոսյանի դեմ, նրանք ամենակեղտոտ ստերով կեղծ նյութեր էին գրում ֆեյսբուքում և պարոն Ծառուկյանի մոտ այն ներկայացնում էին որպես հասարակության կարծիք:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով ԲՀԿ-ից դուրս գալու և արտահերթ ընտրություններին խմբակցության թիմում չլինելու մասին:
«Կանխատեսելի էր, որ ԲՀԿ-ն չէր անցնելու խորհրդարան, չէի կարծում, որ նվազագույն շեմը չէր անցնի, բայց հիմա ուզում եմ ասել, որ գիտեմ, թե ովքեր էին սոցհարցումներ անում ու այն պարոն Ծառուկյանին ներկայացնում այնպես, թե 27 տոկոս է հավաքելու: Գագիկ Ծառուկյանին մատուցել են կոմֆորտ սուտը և ինձ նույնպես ասում էին, որ ես էլ ասեի այն հաճելի սուտը, որը պարոն Ծառուկյանն ուզում է լսել և ես մեր վերջին խոսակցության ժամանակ էլ ասացի, որ ես չեմ ասելու սուտ, ես ասել եմ ճշմարտությունը»,-ասաց Զոհրաբյանը և շեշտեց, որ խմբակցության մեջ եղել են մարդիկ, որոնք ԲՀԿ ղեկավարին «շաքարակալած» սուտ են մատուցել: