ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդմոն Մարուքյանի նախընտրական ուղերձը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախընտրական ուղերձ է հղել՝ «Իշխանական տների հակամարտության ու պետականության կորստյան չքաղված դասերը» խորագրով: Ուղերձում ասվում է.
«Հայոց պատմությունը ցույց է տալիս, որ երբ մեր իշխանական տները արտաքին սպառնալքիները թողած, միմյանց դեմ են պայքարել, կռվել, թշնամին, օգտվելով այդ իրավիճակից, հարձակվել է մեր պետականության մեր թագավորության վրա և անկում է ապրել հա՛մ թագավորությունը, հա՛մ իշխանական տները: Հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը ձեռք է բերում պետականություն, այդ օրվանից 30 տարի անց հայ ժողովուրդը կրկին պառակտված է ՝իրար ատող խմբերով, իրար դեմ պայքարելով և թշնամին կրկին օգտվում է հայ ժողովրդի ներքին պառակվածությունից և թուլությունից: Եվ կրկին հայ ժողովուրդն իր պատմությունից դասեր չքաղելով պայքարում է իրար դեմ՝ ատելության, բռնության քարոզչություն, որն, ըստ էության, հասել է իր գագաթնակետին:
Հունիսի 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտվածությանը, ատելությանը, բռնության քարոզին եւ այս անհաշտ միջավայրին:
Սիրելի հայրենակիցներ, հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամաս, վերցրեք թիվ 9 քվեաթերթիկը եւ ասեք, որ դուք համերաշխության, համախմբման եւ երկրի ներսում հաշտությունը վերականգնելու կողմնակից եք, եւ մենք կձեւավորենք ազգային համաձայնության կառավարություն, որը երկիրը դուրս կհանի այս ծանր, բարդ իրավիճակից դեպի զարգացման հուն:
Աստված պահապան բոլորիս»:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Այս բարձր ամբիոնից հայտարարում եմ ՀՀ-ում պողպատյա հեղափոխության մեկնարկը. Փաշինյան
Այս բարձր ամբիոնից հայտարարում եմ ՀՀ-ում պողպատյա հեղափոխության մեկնարկը: Այս մասին Վանաձորում կայացած քարոզարշավի ժաման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբիկ, դու տղա չես, ոչնչություն ես, քեզ հրավիրում եմ բանավեճի, մեյդդ կփռեմ գետնին. Փաշինյանը՝ Քոչարյանին
Ռոբերտ Քոչարյանը փորձում է իրենից իբր ուժեղ տղու կերպար ստեղծել: Ես քեզ ուղիղ ասում եմ՝ դու ոչ մի բան ես, ոչնչություն ես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերժ Սարգսյանը 24 ժամ է տվել Փաշինյանին
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ աղմկահարույց փաստեր կներկայացնի Նիկոլ Փաշինյանի ու իր ընտանիքի մասի...