Արմավիրի Ակունք համայնքը արդեն 20 տարուց ավելի է ոռոգման ջրի խնդիր ունի․ գյուղի համայնքապետ. ArmDaily
Արմավիրի մարզի մի շարք բնակիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին։ Պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է։ Բնակիչները, որոնք զբաղվում են հողագործությամբ, նշում էին, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է բանջարեղենը, միրգը, և նրանք մեծ ֆինանսական վնասներ են կրում։
Նրանց մեջ էին նաև Ակունք համայնքի բնակիչներ։ Ակունքի համայնքապետ Գևորգ Միսակյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում որ այս տարվա ընթացքում հնարավոր կլինի այդ խնդիրն ամբողջությամբ լուծել։ «Կարծում եմ՝ այս խնդիրը միայն մասամբ է հնարավոր լուծել։ Մարդիկ արդեն 20 տարի է նույն խնդրի առաջ են, դրա համար էլ հողերը չեն մշակում կամ ցանածի միայն 50 տոկոսի բերքն են ստանում։ Սա մեզ համար իրականում էլ լրջագույն խնդիր է, ամեն տարի ասել ենք, հարցը բարձրացրել ենք, արդեն 25 տարի է, մի քանի հատվածներում խորքային հորեր հորատեցինք, ինչ որ տեղերում օգնեց, բայց խնդիրն ամբողջությամբ այդպես էլ լուծում չի ստանում»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվել են 08։00–ին
յսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով`...
Մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը
Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գեւորգ Եղիազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբո...
«Էս տարի ես ասում եմ, ձեզ մի կոպեկ փող չեմ տալու». ճանապարհ փակած արմավիրցին` ՋՕ պաշտոնյային
Բնակիչների կողմից բարձրացված խնդիրն իսկապես արդարացված է, 2 օր ջուր չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջ...
Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է
Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Մասնավ...