Հասարակություն

Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է

Մոսկվայում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է
Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Մասնավորապես, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 թռիչք, ևս 7-ը չեղարկվել է…

Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի ավիաչվերթ հետաձգվել կամ չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Մասնավորապես, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 թռիչք, ևս 7-ը չեղարկվել է: «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 ավիաթռիչք և ևս 7-ը չեղարկվել է, «Շերեմետևո» օդանավակայանում 5-ը չեղարկվել է, 8 թռիչք՝ հետաձգվել է:

Մոսկվայի օդանավակայաններում չեն հաղորդում ավիաչվերթների հետաձգման և չեղարկման պատճառները:

Նշվում է, որ Մոսկվայում է սպասվում է ամպամածություն, տեղ-տեղ անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը քաղաքում +33…+35 °C է:

Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ Մոսկվայից Երևան բոլոր չվերթները մինչ այս պահն իրականացվել են ժամանակին:

 

Նմանատիպ հոդվածներ

Վերնիսաժի առևտրականները անելանելի դրության մեջ են. պատճառը գիդերի վարած զբոսաշրջային «քաղաքականությունն» է. «Ժողովուրդ»

«Վերնիսաժի առևտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ։ Նրանց խոսքով՝ պատճառը գիդերի, էքսկուրսավարների վարած քաղաքա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250