
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվել են 08։00–ին

յսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով` հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերն անխոչընդոտ բացվել են օրենքով նախատեսված ժամին։
Նշենք, որ տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 միլիոն 578 հազար 678 է։
Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը՝ 855.631, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը՝ 45.791:
Էլեկտրոնային եղանակով ընտրելու իրավունք ունի 363 քաղաքացի։
Դրանք են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող քաղաքացիներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի չափահաս անդամները։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները՝ ըստ համարների.
1. «Արդար Հայաստան» կուսակցություն
2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
5. Ազատություն կուսակցություն
6. «Պատիվ ունեմ» դաշինք
7. Միասնական հայրենիք կուսակցություն
8. Համահայկական ազգային պետականություն (հապ) կուսակցություն
9. Լուսավոր Հայաստան կուսակցություն
10. Մեր տունը Հայաստանն է կուսակցություն
11. «Հանրապետություն» կուսակցություն
12. «Հայոց հայրենիք» կուսակցություն
13. Ազատ հայրենիք դաշինք
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
18. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն
20. Վերելք կուսակցություն
21. Ազատական կուսակցություն
22. «Հայոց արծիվներ. միասնական հայաստան» կուսակցություն
23. Հայաստանի եվրոպական կուսակցություն
24. Հայաստան դաշինք
25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական
կուսակցություն
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն