Լիտվայի, Ավստրիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարները վաղը կժամանեն Հայաստան. Փաշինյանը հանձնարարականներ է տվել
Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի մասին որոշում է ստորագրել.
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի հունիսի 25-ին Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`
1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.
3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր` ըստ անհրաժեշտության:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Ես երբեք չեմ ասել՝ չենք վերադարձնելու Ադրբեջանին 7 շրջանները. անգամ ասել եմ՝ Աղդամն իմ հայրենիքը չէ. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը։ Լրատվամիջոցի հետ նա խոսել է Արցախյան 2-րդ պատերազմի և պար...
Նախագահը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյ...
Քոչարյանը պատասխանեց մանդատը վերցնելու մասին հարցին
Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց մանդատը վերցնելու և խորհրդարանում հանդես գալու մասին հարցին: «...