Նախագահը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դերը մեր երկրի քաղաքական կյանքում, գնահատելի համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ կուսակցության արտահայտած կառուցողական դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում ներկայացված չլինելը չի ազդի կուսակցության քաղաքական գործունեության և ակտիվության վրա:
Նախագահը կարևոր է համարել ԲՀԿ քաղաքական փորձն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելը և համոզմունք հայտնել, որ որպես արտախորհրդարանական ուժ «Բարգավաճ Հայաստան»-ը կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը ունենալ քաղաքական գործընթացներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքաղաքական իրավիճակի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Ես երբեք չեմ ասել՝ չենք վերադարձնելու Ադրբեջանին 7 շրջանները. անգամ ասել եմ՝ Աղդամն իմ հայրենիքը չէ. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը։ Լրատվամիջոցի հետ նա խոսել է Արցախյան 2-րդ պատերազմի և պար...
Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազատվել Ավինյանից. շրջանառվում է նոր անուն
168.am-ի աղբյուրների հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազատվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանից: Այդ պաշտոնի հավակնությու...
Փաշինյանն ու Պուտինը վաղը Մոսկվայում կհանդիպեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտ...