Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու լուրերի մասին
Ո՞վ է ասում, որ ծեծի եմ ենթարկել։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ծեծի ենթարկել Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին։
Դիտարկմանը, թե Օձունի համայնքապետը հաստատել է, Խաչատրյան արձագանքեց՝ եթե հաստատել է, դա փա՞ստ է։ «Նման բան չի եղել, նման բան տեղի չի ունեցել»,-ասաց նա։
Դիտարկմանը՝ այդ դեպքում Օձունի համայնքապետն ինչի՞ հիման վրա է դիմել Ոստիկանություն, Լոռու մարզպետն արձագանքեց՝ դիմել է, թող Ոստիկանությունն զբաղվի։
Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ, ու Լոռու մարզպետարանում նման պահանջ է դրվել նաև Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջև, և երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն է տվել հայտնի հանրապետականի փեսային, ում հայրը համայնքապետ է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած՝ արդեն պաշտոններ է բաժանում։ Երեկ Արարատի մար...
«Ադրբեջանցիներն Արցախի բնակիչներին առաջարկում են վաճառել բնակարանները»․ Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 1 ամսվա ընթացքում Արցախի բնակ...
ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են Հայկ Մհրյանի աշխատասենյակ. նա գիշերը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դի...
Հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի հետ. Տիգրան Ուրիխանյան
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանդիպեցի Նիկո...