«Ադրբեջանցիներն Արցախի բնակիչներին առաջարկում են վաճառել բնակարանները»․ Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 1 ամսվա ընթացքում Արցախի բնակիչները այլ պետությունների հեռախոսահամարներից զանգեր են ստանում։ Դրանցով ադրբեջանցիներն առաջարկում են վաճառել Արցախի բնակարանները՝ պատճառաբանությամբ, թե բոլոր դեպքերում այդ տները առաջիկայում հանձնվելու են Ադրբեջանին։
Արցախում մեր հայրենակիցների շրջանում անհանգստություն է առաջ եկել, քանի որ զանգերը համակարգված բնույթ են կրում։
Այս առումով արցախցիները պետք է վստահ լինեն, որ այդկերպ թշնամին կիրառում է հոգեբանական զենք մեր դեմ՝ փորձելով Արցախում խուճապ ու արտագաղթի ալիք կազմակերպել։
Ուշադրություն մի՛ դարձրեք նման սրիկայություններին և յուրաքանչյուր այդպիսի զանգերին պատասխանեք Արցախում տարածված ամենավատ ձևակերպումներով։
Վախը և հուսահատությունը արցախցուն բնորոշ չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն է տվել հայտնի հանրապետականի փեսային, ում հայրը համայնքապետ է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնը չստանձնած՝ արդեն պաշտոններ է բաժանում։ Երեկ Արարատի մար...
ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են Հայկ Մհրյանի աշխատասենյակ. նա գիշերը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դի...
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Երեկ՝ հունիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հա...
Որոշեցի լքել բոլորի ֆեյսբուքյան էջերը, շարքայինից մինչև բարձ պաշտոնյա. Մնացական Բիչախչյան
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Վերջերս մի պատմությո...