ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժանտը Հայաստան դաշինքի քարոզարշավի ժամանակ հագից հանելով համազգեստը և հայտարարեց ոստիկանությունից դուրս գալու մասին
Այսօր՝ Արարատի մարզի Ավշար համայնքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ, ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսաք Պետրոսյանը։
«Կոչ եմ անում ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանին, որ վերջ տան խեղկատակ Նիկոլ Փաշինյանին, չկատարեն նրա հրամանները։ Ես էլ պիտի այսօր Սյունիք գնայի՝ նույն ձևի զինված։ Զգալով մեր երկրի այս վտանգավոր, անկայուն տնտեսության վիճակը, ցանկացա, որ ավելի ճիշտ, ավելի նորմալ ձևակերպել էն, ինչ որ կլինեմ ես «Հայաստան» դաշինքի հետ»,- ասաց նա։