«Նորոգման ճանապարհն» ընտրած հոգևորականների թիվը գնալով ավելանալու է. Գալջյան
Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր հոգևորական, եթե ունի սխալներ, իրավունք ունի այդ սխալներն ընդունելու և փոխվելու։ Տեսնում ենք, որ բազմաթիվ հոգևորականներ այդ ճանապարհով են գնում և հատկապես քրիստոնեության մեջ ներելու և հնարավորություն տալու գաղափարները բազմաթիվ անգամ շեշտվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած Նավասարդ արք․ Կճոյանի ու մյուս հոգևորականների մասին։
«Իրենք արձանագրել են այն խնդիրները, որ կան եկեղեցում և դա նշանակում է, որ իրենք ընդունում են այն սխալները, որոնք որ տեղի են ունեցել և գնում են սխալների ուղղման ճանապարհով, իսկ տվյալ դեպքում Կտրիճ Ներսիսյանը չի ուզում ընդունել սխալները և շարունակում է գնալ այն ճանապարհով, որ գնացել է մինչ այժմ»,– ասել է նա։
Գալջյանը նաև վստահություն է հայտնել, թե «նորոգման ճանապարհն» ընտրած հոգևորականների թիվը գնալով ավելանալու է։





























