Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Հայաստանում ձյուն է տեղում
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 9:20-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատված, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Անիի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Փրկարարները 24 ժամվա ընթացքում մոտ 100 մարդու են օգնել. ՆԳՆ
Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ դեկտեմբերի 27-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տե...
Ճանապարհ գնալիս ճշտեք անցանելիությունը. զանգահարեք «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով «Ճանապարհ...
Օդի որակի ցուցանիշը բարելավվել է տեղացած ձյան ազդեցությամբ. Ծովինար Վարդանյան
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը սոցցանցի իր էջում գրառում է արե...
Գերմանական SPIEGEL պարբերականը՝ Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մասին
Գերմանական հեղինակավոր SPIEGEL պարբերականը Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մասին պատմող հոդվածո...