Հասարակություն Կարևոր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գառնիում կմասնակցի պատարագի

Lilit T.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գառնիում կմասնակցի պատարագի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի սուրբ եւ անմահ պատարագի։


Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ դեկտեմբերի 28-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի Սուրբ և անմահ պատարագի։ 



«Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ՝ նախկինում բերված հիմնավորումներով և պատճառներով։

Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարագրել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ, և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ։

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներս, պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և, ի վերջո, այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք»,-նշել է նա։





Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250