Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:


Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար։


Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Քաղաքականություն