Քննարկվում են Սոթք-Խոզնավար հատվածում ռուս գործընկերների հնարավոր տեղակայման կետերը ճշգրտելու հարցը. Փաշինյան
Մեր ամենամեծ մտահոգության թեման Սոթք-Խոզնավար հատվածն է։ Մինչև վերջին վայրկյանը ամեն ինչ անելու ենք, որ խաղաղ բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծենք։ Այս մասին Վարդենիսում կայացած քարոզարշավին հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, նրանց ներկայացուցիչները եկել են և Սոթքից մինչև Խոզնավար հատվածում նայել են տարածքները, այն հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել, և հիմա քննարկումներ են տեղի ունենում՝ նրանց հնարավոր տեղակայման կետերը ճշգրտելու վերաբերյալ»,-ասաց նա՝ նշելով, թե հասել են նրան, որ իրավիճակը շարունակաբար չի լարվում։
Փաշինյանը հիշեցրեց՝ զինվոր էր մոլորվել, անցել Ադրբեջանի կողմը, ինչից երկու օր հետո նրան վերադարձրին․ դա, ըստ Փաշինյանի, գնահատելի և կարևոր քայլ է։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ընտրություններից հետո 4 օրով ամրագրել է Հանրապետության հրապարակը
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրվանից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 4 օրով զբաղեցնում է Հանրապ...
Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ քավոր դառնալու առաջարկին. «Խոսելու վրա է»
Ստեփանավում քաղաքացիներից մեկը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին խնդրեց իր երեխաների քավորը դառնալ...
«Ես ապշած եմ, մենք բանակում ունենք գեներալներ, որոնք 20 տարուց ավելի ծառայում են եւ չունեն բնակարան». Փաշինյան
Աբովյանում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ապշած եմ, որ մեր բանակում կան գե...
Սերժ Սարգսյանը հրաժարվել է հարցազրույց տալ Պետրոս Ղազարյանին
Մինչեւ երեկ ես Հանրային հեռուստաընկերության հետ բանակցությունների մեջ էի, որ հունիսի 14-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը...