«Ես ապշած եմ, մենք բանակում ունենք գեներալներ, որոնք 20 տարուց ավելի ծառայում են եւ չունեն բնակարան». Փաշինյան

Աբովյանում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. 

«Ես ապշած եմ, որ մեր բանակում կան գեներալներ, որոնք չունեն բնակարան, էսա՞ մեր անվտնագությունը, գեներալը պետք է բնակարանի խնդիր չունենա: Քաղաքացին պետք է հաճույքով վճարի հարկերը, մտածելով, որ իր կարիքների համար է դա օգտագործվելու:  Առաջիկայում մենք պլանավորում ենք ամբողջապես վերափոխել մեր զինված ուժերը, 500 մանկապարտեզներ կառուցել»,- ասաց նա: 

Անդրադառնալով սահմաններում ստեղծված իրավիճակին Փաշինյանը ասաց, որ իրենք տարբերակ են առաջարկել, որ  զորքերը հայելային եղանակով հետ քաշվեն, ռուս խաղաղապահներ տեղակայվեն եւ միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանների դեմարկացի եւ դելիմիտացիա: 

«Արցախի հարցում էլ մենք վերջնական կարգավորման ենք հասնելու, որպեսզի խաղաղ դարաշրջան սկսվի: Եւ մենք մանդատ ենք ձեզանից ուզում, որպեսզի այս ամենը իրականացնենք»,-ասաց նա: 

Փաշինյանը նաեւ հունիսի 18-ին եւ 21-ին հանրահավաք հրավիրեց Հանրապետության հրապարակում: 

 

Քաղաքականություն