Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ գաղտնիք է թաքնված Տիգրանաշենի (Քյարքի) ճանապարհի մեջ. Նաիրի Հոխիկյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ գաղտնիք է թաքնված Տիգրանաշենի (Քյարքի) ճանապարհի մեջ. Նաիրի Հոխիկյան
Հեռուստամեկնաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը տելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.«2019 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիմնանորոգել է Երասխից…

Հեռուստամեկնաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը տելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.

«2019 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիմնանորոգել է Երասխից Գորիս և մինչև հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մեծ մասը։ 

Ինձ օրերս տեղեկացրին, որ այդ ճանապարհի վրա գտնվող երբեմնի ԽՍՀՄ քարտեզներով Ադրբեջանի անկլավ համարվող Տիգրանաշենի (Քյարքի) հատվածը ամբողջությամբ շրջանցվել է, ապա կրկին իրականացվել հիմնանորոգման աշխատանք։ 

Որպեսզի տեղում համոզվեմ, թե ինչ է եղել, ինքս մեկնեցի Տիգրանաշեն և GPS քարտեզներով տեղորոշում և տեսանկարահանում իրականացրի։ 

Որևէ տրամաբանության և զուգադիպության մեջ տեղավորվում այս իրողությունը։ Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը 2019թ․ հուլիսին որոշել որևէ կերպ ճանապարհաշինական աշխատանք չանել Տիգրանաշենի 3կմ երկարությամբ հատվածում։ Շրջանցել են, ապա կրկին շարունակել հիմնանորոգումը։ 

Մանրամասները դիտեք տեսանյութում, իսկ ես սպասում եմ համապատասխան մարմիններին արձագանքին»։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը

«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250