ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող ինքը ներողություն խնդրի, ես չեմ խնդրի․ Նազարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել «իձիոտկա» բառի համար
Ազգային Ժողովում այսօր հերթական միջադեպը գրանցվեց փոխխոսնակ Լենա Նազարյանի մասնակցությամբ։ Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ նահատակված զինծառայողների դիակները՝ կարտոֆիլի պարկերում, ոչ պատշաճ պայմաններում պահելու մասին ելույթից հետո, Նազարյանը պատգամավորին «իձիոտկա» էր անվանել։
Նիստից հետո Լենա Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից, քանի որ Թովմասյանը եղել է խմբակցության անդամ և ճիշտ ժամանակին ետ կանգնել պատասխանատու պահից։
«Ներողություն խնդրել չեմ պատրաստվում, տիկին Թովմասյանն ինքը պետք է ներողություն խնդրի, որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի և «Իմ քայլը» խմբակցության անդամ, այլ՝ իր թերթի թղթակից և խմբակցության նիստերին մասնակցել է բացառապես էդ նպատակով։ Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ, առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շխկացնելու համար, հաջորդ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտները ստանալու և երևի հաջորդ ցուցակ անցնելու համար», - հայտարարեց Լենա Նազարյանը։
Մանրամասները՝ տեսայութում․