Դուք երբևէ կպատկերացնեի՞ք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտարարեր, որ պատրաստ է դաշինքի քնալ Քոչարյանի և Սարգսյանի հետ․ պատգամավոր

Ես միացել եմ Արթուր Վանեցյանի թիմին, ինչը շատ տրմաբանական է, որովհետեռւ մենք միասին եղել ենք հեղափոխական թիմում, եղել ենք շատ-շատ արժեքների կրող, եղել ենք պայքարի միջով անցած մարդիկ, որոնք ուզեցել են այս երկրում մի լավ բան փոխվի: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Մենք չէինք կարող այլ բան անել, քան միասին շարունակել աշխատանքը: ՀՀԿ-ի հետ համագործակցելու գաղափարը քննարկվել է ավելի վերեւի օղակում, այսինքն Արթուր Վանեցյանի հետ է տեղի ունեցել եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշում է կայացվել այդ ուժի հետ գնալ՝ հաշվի առնելով նրանց ազգային գաղափարախոսություն կրելը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ժամանակին խիստ քննադատում էր ՀՀԿ-ին, իսկ հիմա նրանց հետ նույն դաշինքում է, Թովմասյանն արձագանքեց. «Այն քննադատությունը, որ մենք անում էինք, այնքան փոքրիկ, այնքան մեղմ, այնքան ոչինչ չասող քննադատություններ էին այն արհավիրքի դիմաց, որի առջեւ կանգնած է մեր երկիրը:

Դուք երբեւէ կպատկերացնեի՞ք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտարարեր, որ պատրաստ է դաշինքի քնալ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Բայց եկավ այդ օրը, որովհետեւ երբ չափում ենք մեր ռիսկերը, պետք է հասկանանք, թե ինչ քաղաքական քայլ ենք իրականացնում մեր երկրին օգնելու: Ես որոշեցի իր քաղաքական ճանապարհը շարունակել Արթուր Վանեցյանի հետ:

Մենք պետք է կարողանանք երկիրը հասցնել այն վիճակին, որ գոնե այսօրվա եղած սահմանները պահենք»:

Պատգամավորը նկատեց, որ լինելով «Իմ քայլում», քննադատել է բացասական երեւույթները. «Առաջիկայում էլ եմ այդպես վարվելու»:

Քաղաքականություն