2020-ին Տիգրան Ավինյանը պարգեւատրվել է 12 մլն դրամով, կինը ձեռք է բերել 18 մլն դրամ արժեցող «Ռենջ Ռովեր»․ Tert.am
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2020-ին պարգեւատրվել է 12 մլն դրամով: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Տիգրան Ավինյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 15,50, այսինքն՝ նրանց աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն 25 հզր 170 դրամ: Հետեւաբար՝ Տիգրան Ավինյանի աշխատավարձը տարեկան կազմում է 12 մլն 302 հզր դրամ:
Հայտարարագրում Ավինյանը որպես աշխատանքի վարձատրություն նշել է 24 մլն 611 հզր դրամ, այսինքն տարեկան պարգեւատրվել է 12 մլն 308 հզր դրամով:
Ավինյանը հայտարարագրել է 2014-ին ձեռք բերած ավտոտնակ-ավտոկայանատեղին, բանկային հաշիվներին առկա է 7 մլն 179 հզր դրամ, 2 bitcoin (կրիպտոարժույթ-խմբ.) ունի, տարվա սկզբին ունեցել է 0.01, որը տարվա ավարտին կազմել է 5.00 ethereum (կրիպտոարժույթ-խմբ.), որպես այլ եկամուտ նշել է 1 մլն դրամ եկամուտը, որը ստացել է Բորիս Թամոյանից:
Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին 2020-ին ձեռք է բերել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 18 մլն դրամ, հայտարարագրել է նաեւ 2011 թվականի արտադրության, 2018-ին ձեռք բերած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որը 2020-ին վաճառել է:
Բանկային հաշիվներին Մարիամ Պահլավունին հայտարարագրել է 1 մլն 99 հզր դրամ: Չի աշխատում. աշխատավայր հայտարարագրում նշված չէ:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Բայրամովի կոչը՝ Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Հայաստանին կոչ է արել «Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաննե...