ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք մնացեք, թե չէ այն տեսանյութն էլ կհրապարակեմ. Արսեն Ղուկասյան

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ասաց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը և Աբովյանի դիահերձարանի գլխավոր բժիշկը ասում են,  որ մարմինները պահված են եղել նորմալ պայմաններում, միայն խնդիրը անփույթ շարվածն է եղել:

 

«Նստած Հ1 եմ նայում, ու մեկ էլ տեսնում եմ՝ ասում են, որ էդ մարմինները պահված են եղել նորմալ պայմաններում, խնդիրը միայն եղել է անփույթ շարված վիճակը: Ես երեկ ձեզ զգուշացրել էի, չէ, որ ավելի լավ է սսկվեք, վեր ընկնեք տեղներդ, գոնե ասեիք, հա թերացել ենք, մեղանչեիք: Երբ Աբովյանից իջանք Հերացու դիահերձարան, ես պարոն Բիշարյանին խորհուրդ տվեցի՝ սուս ու փուս դիմում գրի: Հիմա չեմ հերդորելու, պահանջելու եմ, դատի եմ տալու քո այս ասածի համար: Այսինքն դուրս է գալիս մենք սուտասա՞ն ենք, դուք էլ ճիշտ խոսողը՞: Խելոք մնացեք, թե չէ այն տեսանյութն էլ կհրապարակեմ, թե ոնց եք բեռնաթափում, ոչ թե իջեցնում մարմինները»,- ասաց նա:

 

Դիտեք նաև` անհետ կորած զինծառայողների ծնողները մտել են Աբովյանի դիսպանսեր և պարզել՝ նոր են սառնախցիկ սարքում, դիերը նեխել են:

Քաղաքականություն