Աֆղանստանը Տաջիկստանի հետ սահմանային միջադեպերի մանրակրկիտ հետաքննություն է սկսել
Աֆղանստանը սկսել է Տաջիկստանի հետ սահմանային միջադեպերի մանրակրկիտ հետաքննություն, այսօր հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթաքին։
Ավելի վաղ Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի կենտրոնը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իր տարածքում տեղի է ունեցել Աֆղանստանից ծագող երեք սահմանային ահաբեկչական հարձակում, որոնցից վերջինը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։ Աֆղանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոթաքին հայտարարել է, որ արդեն բանակցություններ է վարել Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի հետ, և երկու կողմերն էլ համատեղ կաշխատեն նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
«Մենք մտահոգված ենք, որ որոշակի չարամիտ շրջանակներ կարող են փորձել խաթարել հարևան պետությունների միջև հարաբերությունները և ստեղծել անկայունության տպավորություն», - հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարը։





























