Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչներ. մանրամասներ
Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Ուկրաինայի հետ սահմանին այն բանից հետո, երբ մայրաքաղաք Կիեւը գիշերը ենթարկվել է ռուսական հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Այս մասին հայտնել է BBC News-ը։
Լեհական բանակը հայտնել է, որ իր ռազմաօդային ուժերը «կանխարգելիչ» միջոցներ են ձեռնարկել երկրի օդային տարածնը ապահովելու համար, այն բանից հետո, երբ Կիեւում զոհվել է առնվազն մեկ մարդ, 28 հոգի վիրավորվել է։
Հարվածներից հետո Լեհաստանը, որը 530 կիլոմետրանոց սահման ունի արեւմտյան Ուկրաինայի հետ, մարտական պատրաստության է բերել իր կործանիչները, ցամաքային ՀՕՊ համակարգերը եւ ռադիոլոկացիոն հետախուզությունը։
Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ այս քայլն «ուղղված էր անվտանգության ապահովմանը և օդային տարածքի պաշտպանությանը, մասնավորապես՝ սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջաններին հարող տարածքներում»։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի վրա
Վոլգոգրադը գիշերը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, և հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գո...
Իսրայելի բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի վարժական կենտրոնին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻԲՊ) Լիբանանում հարվածել է վարժական և որակավորման համալիրի, որն օգտագործվում էր «Հեզբոլլա...
Ռուսաստանը, ըստ երևույթին, մերժել է խնդրանքս. Հռոմի պապ
Այս օրերին ինձ իսկապես տխրեցնող բաներից մեկն այն է, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, մերժել է Սուրբ Ծննդյան զինադադարի խնդր...
Թաիլանդի ռազմաօդային ուժերը կրկին հարձակվել են Կամբոջայի վրա
Թաիլանդի F-16 կործանիչները կրկին ներխուժել են Կամբոջա՝ սահմանից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա, և հարձակվել նրա տարած...