Կոլումբիան փնտրում է այլընտրանքային ուղիներ Ռուսաստան ապրանքներ մատակարարելու համար

Կոլումբիան փնտրում է այլընտրանքային ուղիներ Ռուսաստան ապրանքներ առաքելու համար, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է երկրի դեսպան Խորխե Իգնասիո Սորո Սանչեսը։


«Մենք, անկասկած, փնտրում ենք այլընտրանքային ուղիներ Կոլումբիայից ապրանքներ առաքելու համար։ Որոշ ուղիներ ավելի շահավետ են, մյուսները՝ ավելի բարդ, բայց մենք լուծումներ ենք գտնում։ Մենք կարողացել ենք լոգիստիկա հաստատել որոշ ընկերությունների հետ Եվրոպայի միջոցով, ինչը, ճիշտ է, սահմանափակումների պատճառով ենթադրում է լրացուցիչ ծախսեր՝ թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակատար։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվել է պահպանել այդ ուղիները», - ասել է նա։


Գոյություն ունեցող ուղիների այլընտրանքները կարող են ներառել Թուրքիան կամ ԱՄԷ-ն, նշել է դեսպանը։


«Կրկին, ամեն ինչ կախված է մեր արտահանվող ապրանքների տեսակից։ Մենք անընդհատ փորձում ենք գտնել նոր ուղիներ և տեղեկացնել կոլումբիական ընկերություններին դրանց մասին, որպեսզի նրանք կարողանան զարգացնել առևտրային համագործակցությունը Ռուսաստանի հետ», - ընդգծել է նա։

Քաղաքականություն