Լիտվան պաշտոնապես դուրս է եկել հակահետևակային ականները արգելող կոնվենցիայից
Լիտվան պաշտոնապես դադարել է հանդիսանալ Օտտավայի կոնվենցիայի մասնակից՝ ՄԱԿ-ին համապատասխան ծանուցումից վեց ամիս անց։ Այս մասին հայտնում է LRT-ն՝ Լիտվայի ռադիոն և հեռուստատեսությունը։ Նշվում է, որ այսօր լրացել է այն ժամկետը, որը նախատեսված էր համաձայնագրից դուրս գալու համար Վիլնյուսի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացված հայտարարությունից հետո։
Օտտավայի կոնվենցիան արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, կուտակումը, արտադրությունն ու փոխանցումը, ինչպես նաև պարտադրում է դրանց ոչնչացումը։ Լիտվայի իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ պատրաստվում են առաջիկա տարիներին սկսել հակահետևակային և հակատանկային ականների սեփական արտադրություն։ Ըստ հրապարակված տվյալների՝ նախատեսվում է առաջիկա տասնամյակում այդ նպատակով ծախսել մոտ 800 միլիոն եվրո։
Լիտվայից բացի, Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու որոշումները արդեն հաստատվել են նաև Էստոնիայի, Լատվիայի և Ֆինլանդիայի կողմից։ Լեհաստանի Սեյմը նույնպես ընդունել է համաձայնագրի դենոնսացման մասին օրենք, իսկ Ֆինլանդիայի նախագահը հաստատել է երկրի դուրս գալը։ Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները ևս հայտարարել էին կոնվենցիայից հրաժարվելու գործընթացի մեկնարկի մասին։
Օտտավայի կոնվենցիան ստորագրվել է 1997 թվականի դեկտեմբերի 3-ին և ուժի մեջ մտել 1999 թվականի մարտի 1-ին։ Մինչ այժմ դրան միացել էր 163 պետություն։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դեռ որոշում չկա․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դե...
Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում․ վարչապետի խոսնակ
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյում գրել է, որ Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբե...
Հայաստանից Ադրբեջան, ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև՝ արտահանում․ Պապոյան
Հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապո...
Պարզվել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը ապակե վահանի հետևում թմբուկ նվագում․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում սարկազմով արձագանքել է մամուլի որոշ հրապարակումների:«...