Հոնկոնգում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Լաբուբու կերպարին
Հոնկոնգցի նկարիչ և գրող Կասինգ Լունգի (Լուն Ցզյաշեն) ստեղծած կերպարը՝ ատամնավոր էլֆ Լաբուբուն, նշում է իր ստեղծման 10-ամյակը։ Այդ առիթով Հոնկոնգի Asia Society Center մշակութային կենտրոնում բացվել է «Monsters by Monsters: Now and Then» ցուցահանդեսը, որը ներկայացնում է Լաբուբուին և հեղինակի այլ կերպարներին։
Ցուցահանդեսի այցելուներից մեկի խոսքով՝ 2025 թվականը կարելի է անվանել Լաբուբուի տարի, քանի որ այս ընթացքում տիկնիկը լայն ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում։ Տվյալների համաձայն՝ 2024 թվականի արդյունքներով Լաբուբուն դարձել է ամենահայտնի խաղալիքը Արևելյան և Հարավարևելյան Ասիայում, իսկ 2025-ին նրա ճանաչումը տարածվել է նաև այլ տարածաշրջաններում։
Չնայած կերպարի արտաքինն ընդունվում է տարբեր կերպ՝ ոմանք այն համարում են անսովոր կամ տարօրինակ, Հոնկոնգում Լաբուբուն ընկալվում է որպես տեղական մշակույթի հաջողված օրինակ։ Տոնական օրերին տիկնիկի վաճառքի կետերում նկատվում են հերթեր, իսկ շատերը այն օգտագործում են որպես աքսեսուար։
Ցուցահանդեսում ներկայացված են նաև Կասինգ Լունգի այլ գրական և գեղարվեստական կերպարները։ Նա 2015 թվականին սկսել է հրապարակել «The Monsters» պատմվածքների շարքը, որը ոգեշնչված է սկանդինավյան դիցաբանությունից։ 2019-ին հեղինակը համագործակցություն է սկսել Pop Mart ընկերության հետ, ինչի արդյունքում Լաբուբուն վերածվել է լայնորեն տարածված տիկնիկի՝ թողարկվելով ավելի քան 300 տարբերակով։
Նմանատիպ հոդվածներ
2025 թվականի տասը ամենատպավորիչ տիեզերական լուսանկարների ընտրանի․ Reuters
Reuters-ը հրապարակել է 2025 թվականի տասը ամենատպավորիչ տիեզերական լուսանկարների ընտրանի։Ընտրանի մեջ ներառված են միգամածո...
«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը այլևս չի ցուցադրվի հեռուստատեսությամբ
«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը այլևս չի ցուցադրվի հեռուստատեսությամբ և կհեռարձակվի YouTube-ով՝ սկսած 2029 թվա...
Ռոնալդուն կարող է նկարահանվել «Ֆորսաժ» կինոշարքում
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է նկարահանվել «Ֆորսաժ» կինոշարքում: Այս մասին սոցցանցում հայտնել Է ամե...
Disney-ը 1 միլիարդ դոլար կներդնի OpenAI-ում. Reuters
Walt Disney-ը 1 միլիարդ դոլար կներդնի OpenAI-ում և թույլ կտա արհեստական բանականության մշակողին օգտագործել իր ֆրանշիզնե...