Հասարակություն

Քոչարյանը հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ

Քոչարյանը հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։

Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ից պահանջում է անվավեր ճանաչել 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշումը, ըստ որի` Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պարունակող պաստառները «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ են ասոցացվում։

Դատավորը կլինի Լիանա Հակոբյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչը՝ Արամ Վարդևանյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250