Պետական մարմինների բաց աղբյուրների ուսումնասիրությամբ վերհանվել է 846 հասցե, որոնցից մեկի վրա գրանցված է եղել մինչև 303 մարդ. Մելոյան
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ օրինակ՝ հասցեներից մեկում գրանցված է 174 մարդ, մյուսում՝ 183, անգամ՝ 302, և այսպես շարունակ:
Նա նշեց, որ ստացել են նաև բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ քաղաքացիների բնակարաններում իրենց անծանոթ անձինք են քվեարկած եղել, ինչի արդյունքում ահռելի թվաքանակ է գոյանում, սակայն այս ամենի վերաբերյալ ոչ մի պատշաճ մեկնաբանություն չի տրվել:
Մելոյանն արձանագրեց նաև, որ մարդիկ ընտրատեղամաս են ներկայացել ծոցագրպանում 16 համարի քվեաթերթիկով: Բացի այդ, ըստ թեկնածուի, բազմաթիվ արցախցիներ, որոնք արդեն ստացել էին ՀՀ քաղաքացիություն և հաշվառված էին, ընտրատեղամասերում պարզել են, որ հանված են հաշվառման ցուցակներից, իսկ ոստիկանության անձնագրային բաժինը հրաժարվել է աջակցել, ինչի հետևանքով այդ մարդիկ զրկվել են ընտրության իրավունքից։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...