Հասարակություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մարդ, ով Շուշիի գորգերի թանգարանի նմուշները փրկեց թշնամու կրակից՝ բերելով Երևան
Ֆեյսբուքյան օգտատեր Մոնիկա Գասպի-ն հրապարակել է լուսանկարներ և կից գրել.
Արմեն Խաչատրյան. Վարորդը, ով նոյեմբերի 1-ի գիշերը, առանց մեքենայի լույսերի, որովհետև թշնամու կրակի տակ էր (Շուշի – Աղավնո ճանապարհի հատված, մոտ 40 կմ), Շուշիի գորգերի թանգարանի նմուշները, Շուշիից տեղափոխեց Երևանի Պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ: Մեքենայի մեջ կար մոտ 160 գորգ, կարպետ ու ասեղնագործություն, 30 հատ խեցեղեն և 50 գեղանկար: Տարհանման ժամանակ նմուշների հաշվարում չի արվել և այդ ամենը Արմենը տեղ էր հասցրել: Նման մարդկանց շնորհիվ մենք եղել ենք, կանք ու կմնանք:
[8531b6f8e6502debe72b58ed8b145061.jpg]
[bf1c7a02eacad04dca7dccd6cc86a86a.jpg]