Խուճապ էր սկսվել. ԱԱԾ նախկին պետը պնդում է՝ Փաշինյանին ժամը մեկ զեկուցել են ռազմաճակատում կատարվողի մասին
Պատերազմի ընթացքում ԱԱԾ-ն ժամը մեկ վարչապետին զեկուցել է ռազմաճակատային իրադրության օբյեկտիվ և լիարժեք պատկերը, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ նա իրավիճակից բխող որոշումներ չի կայացրել. եթե տեսնում էինք, որ պարտվում ենք, որևէ մեկը մեզ չէր աջակցում անգամ քաղաքականապես, ո՞ւմ վրա էինք հույս դնում, ինչո՞ւ էինք օր օրի խորացնում մեր կորուստները, ամեն օրը նոր զոհեր էր բերում, խուճապ էր սկսվել: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:
«Մենք չենք ունեցել մի իրավիճակ, որը հաջողություն էր խոստանում, մեր վիճակն օրեցօր վատթարանում էր։ Եթե վարչապետը չի պատասխանում այդ հարցին, ուրեմն ընտրություններից հետո ձևավորվելիք օպերատիվ-քննչական խմբի ղեկավարը կասի՝ ո՞րն էր պատերազմը չդադարեցնելու պատճառը։ Եթե մենք խոսում ենք միտումնավորության մասին, դա պետական դավաճանություն է։ Պատերազմում պարտվել ենք ապիկարության, անշնորհքության, վատ կազմակերպվածության պատճառով»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
67 տարիների ընթացքում ամեն ինչ տեսել եմ, բայց երեկվա լուսանկարները տեսնելուց հետո արյունս սառեց. Սերժ Սարգսյան
Ինձ թվաց արյունս երակներում սառեց, մարդկային որեւէ բան կա՞ սրանց մեջ, էս անասունները հայրենիքի համար զոհված հերոս տղերքի...