Եռակողմ հանդիպման ժամանակ միայն գերիների հա՞րցը չեն քննարկելու. Armdaily.am

Ռուսաստանի Դաշնությունում այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։

 

Նշվում է, որ հայկական կողմը պահանջելու է հայ գերիների վերադարձը Ադրբեջանից։ Հավելենք, որ եռակողմ հանդիպմանը մասնակցելու է նաև ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Armdaily.am- ի աղբյուրը, սակայն, տեղեկացնում է, որ այս հանդիպմանը ներկա են լինելու ոչ միայն ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը և փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանը։

Ի դեպ՝ հանդիպման ժամանակ միայն գերիների հարցը չէ, որ քննարկվելու է։ Բայց թե կոնկրետ ի՞նչ այլ հարցեր են նախատեսում քննարկել եռակողմ հանդիպման ժամանակ՝ հայտնի չէ։

Քաղաքականություն