Չէ՞ որ մայր եմ, քոռ դանակով մեր վիզը կտրում են. անհետ կորած, գերեվարված զինվորների հարազատները հավաքվել են ՌԴ դեսպանատան մոտ

8 ամիս է խափում են, կառավարությունը տանում, բերում է, ինչքա՞ն կարելի է խաբել: Չէ՞ որ մայր եմ, քոռ դանակով մեր վիզը կտրում են,- Երևանում ՌԴ դեսպանության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի մայրը: Այս մասին հաղորդում է Փաստինֆոն:

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր անհետ կորած, գերեվարված զինվորների հարազատները հավաքվել են ՌԴ դեսպանատան մոտ՝ ակնկալելով ՌԴ-ի օգնությունն իրենց զավակներին վերադարձնելու հարցում, քանի որ ՀՀ իշխանություններից որեւէ ակնկալիք չունեն այլեւս։

«Երեխեքի ոսկորները լցրել են մեշոկները, պահել են: Ամեն մի ոսկոր մի տան ծուխ է, հերոս է, երեխաների հայր է: Կառավարությունը թոզ է փչում մեր աչքերին»,- ասաց ակցիայի մասնակիցը:

 

Նա պատմեց, որ 28-ամյա որդու հետ վերջին անգամ զրուցել են հոկտեմբերի 20-ին, դեպքը տեղի է ունեցել հաջորդ օրը. «Գեներալ Մակարյանի հրամանով տարել են Զանգելան, հիմա ասում են՝ վրիպում է եղել: Էջմիածնի քիմիկների զորամասից է եղել: Հեշտ ձևով տարան երեխեքին գրաված տարածք, գիտեին, որ ամսի 20-ին տարածքը գրավված է:

Մեկ այլ զինվորի մայր, խոսքն ուղղելով իշխանություններին, ասաց. «դուք մա՞րդ եք, թե՞ չգիտեմ ինչի ծնունդ եք»։ «Թող գնա ծնունդը նշի վարչապետը, չի էլ ամաչում, անշնորհք: Ամենաանշնորհք անձնավորությունն է: Կինը գնաց, ծնունդը նշեց հերիք չէ, հիմա էլ ինքն է գնացել նշի:

Ծնողները նշում են, որ ունեն ապացույցներ իրենց երեխաների գերեվարման վերաբերյալ, բայց իշխանությունները ոչինչ չեն անում նրանց վերադարձնելու ուղղությամբ, չեն հրապարակում հաստատված ցուցակները։ Փոխարենը՝ փորձում են լռեցնել իրենց դժգոհությունների մասին բարձրաձայնող ծնողներին, ԴՆԹ-ներ բաժանում։ «Ով խոսում է ԴՆԹ են տալիս, պադլեցների, նագլիների կառավարություն է»,- ասաց զինվորներից մեկի հայրը։

Քաղաքականություն