Հասարակություն
ԱՆ-ի դիմաց ակցիա իրականացնողներից 4 անձի ոստիկանները բերման են ենթարկել
Ոստիկանությունը բերման ենթարկեց մի խումբ երիտասարդների, ովքեր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին անցկացնում առողջապահության նախարարության դիմաց:
Ակցիայի անդամները լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ բերման է ենթարկվել չորս անձ, վերջիններիս վերաբերյալ տեղեկատվություն ոստիկանությունից կտրամադրեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ նախարարության դիմաց ակցիա անցկացնող երիտասարդները կոչ էին անում նախարարի պաշտոնակատարին իջնել իրենց մոտ և պատասխաններ տալ՝ ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի առնչությամբ իրենց հարցերին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատանքից ազատման մասին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
5.0
Փաշինյանը` կենսաթոշակների ինդեքսավորման մասին
5.0