Վլադիմիր Կարապետյանն աղետ էր համարում Նիկոլի պաշտոնավարումը, բայց համաձայնեց դեսպան աշխատել. Գեղամ Նազարյան
Վլադիմիր Կարապետյանը՝ Վովան նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Ոմանք այս մասին կարդալով որեւէ արտառոց երեւույթ չի տեսնի։ Իրականում սա ցնցող ու բազմաթիվ հարցեր առաջացնող նշանակում է։
Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը։
«Պատերազմի օրերին մի երկու անգամ պատահաբար հանդիպել եմ Վլադիմիր Կարապետյանին, հորդորել, որ նիկոլին փոխանցի, որ օր առաջ պետք է դադարեցնել պատերազմը։ Նա անկեղծացավ ու ասաց, թե այդ խելագարի, աննորմալի, արկածախնդրի հետ որեւէ կապ վաղուց չունի։ Նա շարունակում էր անկեղծ զրուցել, ասելով թե պետությունն ինչ վտանգների առաջ է կանգնած, քանի դեռ սա պետության ղեկին է։
Հիմա ես ցնցված եմ։ Վովան համաձայնել է դեսպան աշխատել Ուկրաինայում։ Ի՞նչ է սա։ Ովքե՞ր են կանգնած այս նշանակման հետեւում։ Ի՞նչ վտանգավոր տեղեկության է տիրապետում Կարապետյանը։ Եւ վերջապես. մի՞թե ճիշտ են այն խոսակցությունները, որ նիկոլի եւ Վովայի կանայք շատ մոտ հարաբերություններ ունեն եւ միասին հակապետական ծավալուն գործունեություն են ծավալել, որի մասին կարող է իմանալ նաեւ Վովան։
Մի՞թե դեսպան նշանակելը միջոց է Կարապետյանին եւ նրա կնոջը երկրից դուրս բերելու համար։ Մի՞թե սա փախուստ է։ Ի վերջո, Վովան դեսպան է լինելու քսանմեկ օր։ Նա հետ է կանչվելու հունիսի 22 ին։ Սրա մասին նա չէր կարող չիմանալ։ Ստացվում է, որ ճողոպրում է Վովայի կինը, իր հետ տանելով նաեւ ամուսնուն»։
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
67 տարիների ընթացքում ամեն ինչ տեսել եմ, բայց երեկվա լուսանկարները տեսնելուց հետո արյունս սառեց. Սերժ Սարգսյան
Ինձ թվաց արյունս երակներում սառեց, մարդկային որեւէ բան կա՞ սրանց մեջ, էս անասունները հայրենիքի համար զոհված հերոս տղերքի...