Թուրքիան պատրաստ է աջակցել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ համագործակցությանը. Էրդողան
Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության առանցքը և պատրաստակամություն է հայտնում աջակցել ցանկացած եռակողմ ձևաչափին, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Թուրքիան Վրաստանին տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Հավատում ենք, որ կկարողանանք տարբեր աշխատանքներ իրականացնել, որոնք կուժեղացնեն և կմեծացնեն խաղաղությունն ու կարևորությունը մեր տարածաշրջանում: Վերոնշյալում շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Մենք աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցության՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, թե Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա»,- ասել է Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Անկարայում կայացած հանդիպման ավարտին:
Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ որոշում է կայացվել կարճատև ժամկետներում Վրաստանի մասնակցությամբ բարձրագույն ռազմավարական խորհրդի անցկացման մասին:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը երեքշաբթի աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
67 տարիների ընթացքում ամեն ինչ տեսել եմ, բայց երեկվա լուսանկարները տեսնելուց հետո արյունս սառեց. Սերժ Սարգսյան
Ինձ թվաց արյունս երակներում սառեց, մարդկային որեւէ բան կա՞ սրանց մեջ, էս անասունները հայրենիքի համար զոհված հերոս տղերքի...