ՌԴ ՊՆ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է Սյունիքի հակամարտության կարգավորմամբ. Wargonzo
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով զբաղվում է Սյունիքի հակամարտության կարգավորմամբ: Այս մասին հայտնում է @wargonzo Telegram-ալիքը՝ հղում անելով ՌԴ ՊՆ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներին:
«Սյունիքի մարզում սահմանի խնդրի վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ շփումները տեղի են ունենում տարբեր մակարդակներով, այդ թվում՝ ռազմական գերատեսչությունների ղեկավարների:
Ռուսաստանն իր առջեւ խնդիր է տեսնում լուծել իրավիճակն այնպես, որ թույլ չտա լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում տարածաշրջանում, ինչպես նաեւ՝ պահպանի խաղաղապահ երկրի կարգավիճակը:
Ռուսական առաքելության աշխատանքը՝ Ռուստամ Մուրադովի (Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար - խմբ.) ղեկավարությամբ, ապացուցել է իր արդյունավետությունը, չնայած այն խնդիրներին, որոնք արհեստականորեն ստեղծվել էին շահագրգիռ խաղացողների, այդ թվում՝ արտաքին ուժերի կողմից:
Արտաքին ուժերի մասին խոսելիս հարկ է նշել, թե ինչպես են ծագած հակասությունների վրա փորձում խաղալ Հայաստանի արեւմտյան «գործընկերները»: Մասնավորապես՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, որոնք իրենց վերահսկողության տակ գտնվող ցանցային ռեսուրսների եւ ֆոնդերի միջոցով ակտիվորեն հակառուսական տրամադրություններ են սերմանում հայ հասարակության մեջ:
Բացարձակապես ոչինչ չձեռնարկելով այն բանի համար, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում` նույն Մակրոնն այսօր բարձր հայտարարություններ է անում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին` միաժամանակ չօգտագործելով ազդեցության իրական գործիքներ Բաքվի եւ Անկարայի վրա: (Իսկ Ֆրանսիան, ի դեպ, դրանք ունի):
Մինչ մինի-Նապոլեոնը ուռցնում է այտերը, պաշտպանության նախարարության եւ անձամբ Մուրադովի բանակցող թիմը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի հասնի այս սահմանային հակամարտության կարգավորմանը: Որքան մեզ հայտնի է, Մուրադովի գործուղումը Ղարաբաղ չի ավարտվի, քանի դեռ հարցը չի լուծվել»:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
67 տարիների ընթացքում ամեն ինչ տեսել եմ, բայց երեկվա լուսանկարները տեսնելուց հետո արյունս սառեց. Սերժ Սարգսյան
Ինձ թվաց արյունս երակներում սառեց, մարդկային որեւէ բան կա՞ սրանց մեջ, էս անասունները հայրենիքի համար զոհված հերոս տղերքի...