Փաշինյանն արհամարհել է Մակրոնի՝ նոյեմբերի 9-ի հեռախոսազանգերը. ՀՅԴ Բյուրոյի անդամ. Yerkir
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է, որպեսզի քաղաքական մուրացկանությամբ լեգիտիմություն գտնի ընտրությունների նախաշեմին. Yerkir.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հովսեփ Տեր-Գեւորգյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին:
«Մենք նրան չենք ճանաչում որպես վարչապետ, առավել եւս՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նա ոչ թե հայկական պետությունն է ներկայացնում, այլ պարտության, ստախոսության, պետականության կործանման, մեր ազգի նվաստացման ու դավաճանության խորհրդանիշն է»,- ասել է նա:
«Հետաքրքական է իմանալ, թե ինչո՞ւ է Փաշինյանն այսօր դիմում նախագահ Մակրոնին, երբ 2020 թ. նոյեմբեր 9-ին արհամարհեց նույն Մակրոնի հեռախոսազանգերը, որոնք կարող էին կանխել այդ ամոթալի հայտարարության ստորագրումը»,- ասել է Հովսեփ Տեր-Գեւորգյանը՝ հավելելով, որ Փաշինյանի այս այցելությունը սին քարոզչության ու ամբոխավարության հերթական ապացույցն է:
«Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում չէ, որ պիտի գտնի մեր այսօրվա աղետալի վիճակից դուրս գալու միջոցները: Ֆրանսիան իր հնարավորությունների սահմաններում զորավիգ է Հայաստանի Հանրապետությանը, եւ Փաշինյանն այս հարաբերություններում որեւէ հավելյալ արժեք չունի. այս կացությունից դուրս գալու հիմնական արգելքն ինքն է, եւ լուծումը մեկն է ու միակը՝ իր անհապաղ հեռացումը»,- եզրափակել է ՀՅԴ Բյուրոյի անդամը
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
67 տարիների ընթացքում ամեն ինչ տեսել եմ, բայց երեկվա լուսանկարները տեսնելուց հետո արյունս սառեց. Սերժ Սարգսյան
Ինձ թվաց արյունս երակներում սառեց, մարդկային որեւէ բան կա՞ սրանց մեջ, էս անասունները հայրենիքի համար զոհված հերոս տղերքի...