«Ոչ ոք չպետք է նեղանա մեր՝ Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքից․ սա առևտուր է»․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Կիևի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու Մոսկվայի «խորհուրդը»՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ։ Թուրք նախարարը հաստատել է «Ղրիմի ապաշրջափակմանն» աջակցելու մտադրությունը և Ուկրաինային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վաճառքն անվանել բիզնես, հայտնում է NTV հեռուստաալիքը:
«Ղրիմի հարցում մեր դիրքորոշումը հայտնի է, մենք այդպես էլ ասում ենք ռուսներին։ Մենք նշում ենք, որ որոշումը քաղաքական է։ Ոչ ոք չպետք է նեղանա Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքից։ Սա առևտուր է», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Մոսկվան հրթիռներ է մատակարարում Սիրիային և այլ երկրների, ինչն Անկարան կասկածի տակ չի դնում։
Չավուշօղլուն նշել է, որ ամբողջ աշխարհում անօդաչու թռչող սարքերի մեծ պահանջարկ կա, ինչը Թուրքիան մտադիր է բավարարել։
Հիշեցնենք, որ ապրիլին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ղրիմի հարցում Ուկրաինայի հետ լուրջ տարաձայնություններ կան, որոնք դժվար թե լուծվեն, իսկ թուրքական կողմի դիրքորոշումը, որը սխալ է, հնարավոր է փոխել։
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...