Հիմա քարոզչություն անելու ժամանա՞կ է․ Սերժ Սարգսյան
Հիմա քարոզչություն անելու ժամանա՞կ է, թշնամին մեր երկրում է, ես անհարմար եմ զգում։ Կապիտուլյանտը գնում, միտինգներ է անում․ այս ընթացքում ինչ ասես, արել է, քարոզչություն է իրականացնում, ընտրություն է անում։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին։
«Մենք քարոզչություն անելու սի՞րտ ունենք այս օկուպացված երկրում։ Ինձ համար ամոթ է: Ամաչում եմ, իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ այդ սատանաներն այստեղ-այնտեղ ընկած քարոզչություն են անում,-ասել է նա՝ հավելելով,-Մենք էլ անենք, բայց իմացեք, որ դա մեր սրտով չէ։ Իմ երեսը չի բռնի՝ գնամ սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի՝ գնա սուտ բան ասի։ Իսկ ինքը չի սատկում․ ասում է՝ հպարտ եմ, որ պարտվել ենք և կարող ենք բաց աչքով նայել ձեզ։ Մարդկանց ինչի՞ տեղ է դրել։ Այո՛, մենք ուզում ենք ընտրություններում շատ ձայներ տանել, բայց այդ կապիկությունների ժամանակը չէ»,-հայտարարել է ՀՀ երրորդ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
67 տարիների ընթացքում ամեն ինչ տեսել եմ, բայց երեկվա լուսանկարները տեսնելուց հետո արյունս սառեց. Սերժ Սարգսյան
Ինձ թվաց արյունս երակներում սառեց, մարդկային որեւէ բան կա՞ սրանց մեջ, էս անասունները հայրենիքի համար զոհված հերոս տղերքի...