Ստեղծված իրավիճակից դուրս գալու թիվ մեկ հրամայականը «զինված ուժերի մարտունակության վերականգնումն է». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է՝
Այնպիսի ծանրագույն ռազմաքաղաքական իրավիճակ, ինչպիսինն առկա է այսօր, մեր պատմության վերջին երեսուն տարիների, և հատկապես՝ 1991-ից 94-ի ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է ոչ մեկ անգամ...
Այսօր մենք նորից նույն վիճակում ենք, բայց արդեն ոչ թե հաղթանակի հավատով գոտեպնդված, այլ պատերազմում կրած խայտառակ պարտության դառը հետևանքներից հուսալքված...
Իրար շատ նման այս իրավիճակների հանգուցալուծման հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ առաջին դեպքում մենք կարողանում էինք բավականին արագ հասկանալ մեզ սպառնացող վտանգի կործանարարությունը և կատարել ճիշտ հետևություններ՝ դրանցից բխող քայլերով, իսկ երկրորդ դեպքում՝ շարունակում ենք անել այն սխալները, որոնք մեզ հասցրել են այս ճակատագրական հանգրվանին...
Ստեղծված իրավիճակից դուրս գալու թիվ մեկ հրամայականը, ինչպես օրերս բավականին հեռատեսորեն նկատեց ՀՀ 2-րդ նախագահը, «զինված ուժերի մարտունակության վերականգնումն է», բայց «ոչ թե պատերազմի, այլ՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...