Ադրբեջանն ու Իրանիը պայմանավորվել են բարձրացնել ռազմավարական համագործակցությունը բոլոր ասպարեզներում
Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այսօր հանդիպել է Իրանի նախագահի անձնակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի հետ: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, կողմերը պայմանավորվել են բարձրացնել երկրների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում:
Իրանցի պաշտոնյան ընդգծել է երկու երկրների նախագահների միջև նախկինում կնքված համաձայնագրերի իրականացման կարևորությունը:
«Այսօր պատշաճ պայմաններ են ստեղծվել համատեղ նախագծերի իրագործման համար, որոնք կասեցվել էին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով»,- ասել է Վաեզին:
Մուստաֆաևը, իր հերթին, ընդգծել է, որ Իրանի հետ առավել ամուր հարաբերություններ զարգացնելու ծրագրերն առաջնահերթ են Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում:
Վերջինս ընդգծել է նաև Իրանի հետ արդյունաբերական, էներգետիկ, տրանսպորտի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության մեծ հնարավորությունները:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
Մակրոնը Փաշինյանին հրավիրել էր ոչ թե հիմա, այլ հոկտեմբերին. Փափազյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետին հոկտեմբերին է հրավիրել Փարիզ՝ ընտրություններից հետո, քանի որ քաղաքակ...
Հունիսի 20-ը հիրավի ձեր դատի օրն է․ Մարուքյանը՝ իշխանությանը
ԼՀԿ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․«Երեկ արձանագրվեց, որ անգամ զոհված զինծառայողների դիերի ճանաչման և պահ...