Սա Քոչարյանի հոգեզավակն է. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը կապված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ու նրան անվանել «Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակ»։
«Հենց նոր մեծն պատուհաս Նիկոլ Փաշինյանը ասեց հետեւյալը. «Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը Ղարաբաղն Ադրբեջանին տալն էր»: Բա որ ասում ենք` սա Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում ու նույն քարոզչությունը տանում», - գրել է ՀԱԿ փոխնախագահը։
Գրառմանը կից Զուրաբյանը հրապարկել է «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի կայքում հրապարակված իր «Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդքան հեշտ մատաղ անեք, կամ` ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին - 2» վերտառությամբ հոդվածը։ Հոդվածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...