Պուտինը ուղերձ է հղել Ալիևին
Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի առաջնորդին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Ռուսական լրատվականները հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը հեռագրում նշել է, թե Ադրբեջանը հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական ու այլ ոլորտներում, հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում և ակտիվ դեր խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ կարևոր հարցերի կարգավորման հարցում։
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք հետագայում ևս ամեն կերպ կամրապնդենք ռազմավարական դաշնակցությունը, արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության ու կայունության», - ասվում է Պուտինի ուղերձում:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...